Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել իր պաշտոնից հրաժարական տալու մասին: Այս մասին ասվում է նրա Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում: Հետագայում նա մտադիր է առաջադրվել Գերագույն Ռադայի համար, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

«Ինչպես եւ խոստացել էի հենց նոր հրաժարական տալու դիմում եմ գրել: Երկուշաբթի՝ երդմնակալության օրը, այն կուղարկեմ Գերագույն Ռադա եւ նոր նախագահին:

Կարծում եմ, որ դա ճիշտ է: Մարդկայնորեն ճիշտ է,  ճիշտ է նորմալ քաղաքական մշակույթի տեսանկյունից, քանի որ այն մեզ անհրաժեշտ է», - ասել է ԱԳ նախարարը:

Միեւնույն ժամանակ, նա մանրամասնել է,  որ նախապես զգուշացրել է Վլադիմիր Զելենսկուն հրաժարականի մասին: Ըստ նրա, նոր նախագահը սեփական թիմի եւ արտաքին քաղաքականության ռազմավարության իրավունք ունի: Կլիմկինը հավելել է, որ  պատրաստ է օգնել նոր կառավարությանը այն հարցերում, որտեղ տեսլականը եւ աշխատանքի սկզբունքները սահմանակցվելու են: Նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլորին «5 տարվա բացառիկ աշխատանքի» համար:

Depo.ua-ն, աղբյուրներին վկայակոչելով, հաղորդում է, որ բոլոր մարզային վարչակազմերի ղեկավարները նույնպես առաջիկայում կարող են  հրաժարական տալ: Այժմ մարզային վարչակազմերի ղեկավարները գտնվում են նախագահի վարչակազմում եւ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում: