Ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա եւ չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վերջին շրջանում շահարկվող հայաստանցի-ղարաբաղցի բաժանումներին:

«Միայն մի բան կարող եմ ասել, որ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն, ղարաբաղցի-հայաստանցի, այսպես ասած, հակամարտություն չկա եւ չի կարող լինել: Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս միասնականությունը, որ ունենք, դա է մեր անվտանգության երաշխիքը՝ որպես երկու պետություններ եւ ազգ»,- ընդգծել է նա: