Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսին կայցելի Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր աշխատանքային այցով Չինաստանում։ ՀՀ վարչապետը Պեկինում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ եւ ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: