Ապրիլի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, պատուհանի ապակին կոտրել ու մտել են տուն եւ գումար գողացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նմանատիպ մի ահազանգ էլ ստացվեց մայիսի մեկին. տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացել ու պահարանի վրա դրված զարդատուփից գողացել են ոսկյա եւ արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս:

Մայիսի 12-ին ստացվեց մեկ այլ ահազանգ, այս անգամ ոստիկանության Ախուրյանի բաժնում: Տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել ու տնից գողացել էին փող:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի, Կումայրիի եւ Ախուրյանի բաժինների ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով մայիսի 16-ին բերման են ենթարկել 29-ամյա Վահե Մ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունները կատարել է ինքը:

Վահե Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքնություն: