Խաչատրյան քույրերի փաստաբանները պատրաստվում են աղջիկների նկատմամբ քրեական գործի կասեցման մասին խնդրել հանցագործության կազմի բացակայության կապակցությամբ: Այս մասին ասել է իրավաբաններից մեկը՝ Ալեքսեյ Պարշինը:

Բոլոր փաստաթղթերը եւ փորձաքննությունները վկայում են, որ աղջիկները միայն պաշտպանվել են, նրանք ստիպված են գնացել նման սարսափելի արարքի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան».-ն:

«Նրանք անհրաժեշտ պաշտպանության վիճակում են գտնվել: Հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատում է դա: Նրանց նկատմամբ անընդհատ հանցագործություն է կատարվել, քույրերն ապրել են հոգեբանա-տրավմատիկ մթնոլորտում», - ասել է նա:

Մայիսի 20-ից հետո փաստաբանների կոլլեգիան նախատեսում է դիմել  քննչական կոմիտե հետաքննությունը դադարեցնելու միջնորդությամբ: Փաստաբանը նույնպես հաստատել է, որ մահացած տղամարդու նկատմամբ մանկապղծության պատճառով կարող է քրեական գործ հարուցվել:

Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը կալանավորեց 19,18 եւ 17 տարեկան քույրերին: Մինչեւ սեպտեմբերի 28-ը նրանք կալանավորված կմնան:

57-ամյա տղամարդը գտնվել էր կրծքավանդակի շրջանում եւ պարանոցին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:

Հաղորդվել էր, որ նրա վրա բնակարանում են հարձակվել, հարվածներ են հասցրել դանակով, հետո տղամարդը կարողացել է դուրս գալ բնակարանից, բայց ուժեղ արյունահոսության պատճառով կորցրել է գիտակցությունը եւ շքամուտքում մահացել: