Ավելի քան 500 զույգ, որոնք նախկինում ընտանիքներ էին կազմել, Վրաստանում համընդհանուր պսակադրության մասնակիցներ են դարձել: Այս մասին նշվում է Պատրիարքարանի կայքում:
Համընդհանուր պսակադրության երրորդ փուլը անցկացվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի օրհնությամբ:
Թբիլիսիի միայն Սուրբ Երրորդության տաճարում՝ Սամեբայում, ավելի քան 120 զույգ է ամուսնացել:
«Մենք շնորհավորում ենք նրանց այս յուրահատուկ օրվա առթիվ եւ մաղթում նրանց ընտանիքներին սրբություն ու տոկունություն», - նշված է պատրիարքարանի հաղորդագրությունում:
Առաջին համընդհանուր պսակադրությունը Վրաստանում անցկացվել է 2017-ին, դրան մասնակցել է մի քանի հարյուր զույգ:
Նախաձեռնության նպատակը Վրաստանում ընտանիքի ինստիտուտի ամրապնդումն է: