Ուրբաթ չեխական Smartwings բյուջետային ավիաընկերության երկու Boeing 737-800 օդանավեր բախվել են միմյանց վարման ընթացքում Պրահայի միջազգային օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդանավակայանի տեղեկատվական ծառայությանը:

«Դեպքը տեղի է ունեցել օդանավի վարման ընթացքում մինչ թռիչքուղուն հասնելը,-նշել են ծառայությունում: Ինքնաթիռների թեւերը հպվել են միմյանց: Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել»:

Դեպքի մասնակիցները Պրահայից Ֆունշալ (Մադեյրա կղզի) եւ Մոնասթիր (Թունիս) ուղեւորվող ինքնաթիռներն էին: Դրանցում գտնվում էր 278 ուղեւոր: Դեպքի հետեւանքով նրանք հասել են նշանակետին ուրիշ օդանավերով, որոնք օպերատիվ կերպով տրամադրել էր նրանց Smartwings ընկերությունը: