SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր` մայիսի 17-ին, Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:

Համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվեց  հավաստագիր: Ամերիաբանը եւս արժանացավ այդ հավաստագրին:

Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները եւ ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին:Ընդամենը  5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%,  իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%:  

Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչեւ 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձեւով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման  վճար, եւ չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը եւ ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ: