Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է <<Վեոլիա Ջուր>> ընկերությունը։

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: