Իռլանդիայում կինը որսացել է վեց խռիկ ունեցող հսկայական շնաձուկ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mirror-ին:

Ձկնորսությամբ զբաղվող 30-ամյա Շարլեն Դիլոնը պատմել է, որ զգացել է՝ ինչպես էր նրա կարթը մեծ ուժով եւ արագությամբ քաշում բռնված ձկան պատճառով: Կինը փորձել է դուրս քաշել ձկանը, սակայն այն սկսել է դիմադրել: Կապիտանը հայտնել է իռլանդուհուն, որ նա մեծ ձուկ է բռնել:

Երբ ձուկը հայտնվել է մակերեսին, կինը հասկացել է, որ դա վեց խռիկ ունեցող հազվագյուտ շնաձուկ է: Նա բաց չի թողել ձկանը եւ կես ժամ անց դուրս հանել տախտակամածի վրա: Շնաձկան երկարությունը կազմել է չորս ու կես մետր, իսկ քաշը՝ կես տոննա: Չափումներից հետո շնաձկանը բաց են թողել ջրի մեջ:

Ձկնորս կինը հավատում է, որ Իռլանդիայում միակ կինն է, որին հաջողվել է բռնել հազվագյուտ ձուկ, ինչի համար նա ծախսել է ընդամենը մեկուկես ժամ:

«Ես զգում էի ինձ որպես ամենաուժեղ կինն աշխարհում, երբ մարտահրավեր էի նետել այդ հիանալի կենդանուն. դա հաջողության եւ ուրախության զգացողություն էր, քանի որ ես հիացած էի»,-նշել է Դիլոնը: