Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը այսօր՝ մայիսի 17-ին, Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում հանդիպել է օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2020թ․ Երեւան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրել է հիմնավորումներ եւ վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության եւ այն հեռանկարային լինելու վերաբերյալ։

Երկուստեք կարեւորվել է թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական համագործակցությանը, ներդրումներին եւ փոխադարձ զբոսաշրջությանը զարկ տալու ակնկալիքով։