Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվեհամարին՝ իբրեւ սոցիալապես անապահով քաղաքացու ուսման վարձի մասնակի վճար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների եւ Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր:

Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվեհամարին՝ իբրեւ սոցիալապես անապահով քաղաքացու ուսման վարձի մասնակի վճար:

Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին Գեղանիստ համայնքի բնակիչ չէ, ավելին, 2012 թվականից 56 հազար դրամ աշխատավարձով աշխատել է Արարատի մարզի Ձորակի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ: