Շրջակա միջավայրի իսպանացի պաշտպանները հանդիպել են իրենց ֆրանսիացի գործընկերների հետ «զվարճասեր արջի» պատճառով, որը ահաբեկում է ոչխարների հոտը, հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ Կալվերինա անունով արջը, որը բերվել է Պիրենեյան լեռներ, նախօրեին հոշոտել է ութ ոչխար: Հարձակումները բողոքի ալիք են բարձրացրել ֆրանսիացի եւ իսպանացի ֆերմերների շրջանում: Երկրները նախաձեռնել են անհապաղ բանակցություններ, իսկ ոչխարներին որոշել են զինել հետեւող սարքերով: Նոր զոհերի կանխարգելման համար ֆերմերները պատրաստվում են ներգրավել պահապան շներին:

Արջերին բերել էին 2018 թվականին Սլովենիայից: Կենդանիներին տեղափոխելու որոշումը կայացվել էր տարածաշրջանում աղետալի փոքր քանակության հետևանքով. կար ընդամենը արու երկու արջ: