ԱԻՆ 911 ծառայությունը այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսու փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ընկած է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և մահճակալի վրա հայտնաբերել Ժ. Պ.-ի (ծնված 1947 թ.) դին։