ԱԻՆ 911 ծառայությունն այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է խանութի տանիք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):