Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 03:01-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժամը 03։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի 9-րդ հասցեի դիմաց բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Սերգեյ Ի.-ի վարած Lexus GX 470 մակնիշի 10 VP 088 համարանիշի եւ Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սուրեն Հ.-ի վարած ВАЗ 21013 մակնիշի 35 ՍN 687 համարանիշի ավտոմեքենաները։

Սուրեն Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: