ԱՄՆ դիվանագետները շաբաթ հանդես են եկել Պարսից ծոցով թռիչքների վտանգի մասին կոմերցիոն ավիաուղիներին ուղղված զգուշացումով՝ Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:

Ավիացիայի դաշնային վարչությունից դիվանագիտական աղբյուրներով փոխանցված զգուշացման մեջ  նշվում է այն ռիկսերի մասին, որը ներկայացնում է տվյալ տարածաշրջանը եւ որը որոշիչ նշանակություն ունի համաշխարհային ավիափոխադրումների համար: Տվյալ զգուշացումը գրեթե միաժամանակ է արվել Լոնդոնի Լլոյդի հայտարարության հետ, որը տեղեկացրել  է տվյալ տարածաշրջանում նավագնացության համար աճող վտանգների մասին:

Իշխանությունների մտահոգությյունը հնչեցվել է Պարսից ծոց ռազմական նավեր եւ ռմբակոծիչներ ուղարկելու Սպիտակ տան որոշումից հետո՝ դա բացատերոլվ սպառնալիքով, որը ներկայացնում է Իրանը՝ սակայն չբացահայտելով այդ սպառնալիքի մանրամասները:

Գործակալությունը նշում է, որ դրանից հետո ԱՄՆ նախագահը փորձել է մեղմել տոնը: