Monster Jam ամերիկյան բիգֆուտերի մրցության մասնակից Քոլտոն Այկլբերգերը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Իր 1500 ձիաուժ հզորությամբ monster truck-ով նա թռել է 44 մ՝  առաջ անցնելով 7 նման մեքենաներից, հաղորդում է motor-ը:

Ռեկորդը սահմանվել է Օռլանդոյում փուլի ժամանակ: Այկլբերգերը կարողացել է գերազանցել երեք տարի առաջ 11-ակի հաղթող Թոմ Մինթսի կողմից  սահմանված նախորդ նվաճումը:

Այդ ժամանակ նա թռել էր 6 monster truck-երի վրայով: Նոր ռեկորդն ուղարկվել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: