Երեւանում, մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա եւ մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։

Այնուհետեւ օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա եւ ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։