Բելգիայի Անտվերպեն քաղաքում նախօրեին մեկնարկել է Մորուքների եւ բեղերի համաշխարհային առաջնությունը, հաղորդում է UPI-ն:

Այդ միջոցառման ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում են բեղերի եւ մորուքների սիրահարները, որոնք պատրաստ են աշխարհին ներկայացնել իրենց յուրօրինակ կտրվածքով արժանիքները:

Հետաքրքիր է, որ առաջնության շրջանակում անցկացվում է նաեւ մրցույթ կանանց համար. գեղեցիկ սեռն այստեղ ցուցադրում է իր յուրահատուկ մոտեցումը արհեստական բեղերին եւ մորուքներին:

Առաջնությունը կազմակերպել է մորուքների եւ բեղերի ասոցիացիան եւ առաջին ագնամ անցկացվել է 1990 թվականին Գերմանիայում:

Մրցույթի շրջանակում մի քանի անվանակարգ է սահմանվել բեղերի, երկար մորուքի եւ կարճ մորուքի համար: