Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին, ժամը 15.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 38-ամյա Ժորա Գ․-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019թ. ապրիլի 9-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով:

Ժորա Գ․-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: