Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Գողացել էին քաղաքացու «Գազել» ավտոմեքենայի գազի բալոնը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական եւ Մաշտոցի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայիսի 17-ին, ժամը 13.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա Բորիս Ս․-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: