Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին մի քաղաքացի կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 85 փամփուշտ, առանց համարի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, կարճեցված փողով որսորդական հրացան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, իր տանը կից քարե շինության ներսում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերվածն իր համոզմամբ պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: