Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն շաբաթ  տեսանյութի հետ կապված սկանդալից հետո հայտարարել է հրաժարական տալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր ես 11:00-ին խոսել եմ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, խնդրել եմ Ավստրիայի փոխկանցլերի պաշտոնից հրաժարականի մասին եւ նա կընդունի այդ որոշումը», - լրագրողներին ասել է Շտրախեն:

2017 թ. Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցությունը կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ  կոալիցիոն կառավարություն էր ձեւավորել, Ավստրիայի ազատության կուսակցության հետ, որը ղեկավարում է Շտրախեն:

Ավելի վաղ  Spiegel եւ Sueddeutsche Zeitung հրատարակությունները իրենց տրամադրության տակ հայտնված տեսագրությանը վկայակոչելով հաղորդել էին, որ 2017-ին Շտրախեն ենթադրյալ ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է իր կողմից Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգնություն ստանալու համար:

Բացի այդ հրատարակությունները նշել են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ այլ գործարքներ, որոնք կնքելու դեպքում Մակարովան կարող էր պետական գործարքներ ստանալ՝ Ավստրիայի ազատության կուսակցությանը ցուցաբերած օգնության դիմաց, որի ղեկավարը Շտրախեն է:

Ավստրիայի Գերագույն դատախազությունը հայտնել է, որ կստուգի այդ տեսագրությունը:

Welt թերթն իր հերթին նշել է, որ խոսակցությունը, որի հատվածները հայտնվել են ԶԼՄ-ի տրամադրության տակ, տեւել է 6 ժամ, ընդ որում այսպես կոչված ռուսաստանցի կինն ընդամենը խայծ է եղել, հավելելով, որ ըստ ամենայնի, տեսագրված հանդիպումը թակարդ է եղել: Նույն կարծիքին է նաեւ Spiegel-ը, որը պարզաբանում է, որ վիլլայում, որտեղ քննարկվել են բազմամիլիոն գործարքները, տեղադրված են եղել մի քանի թաքնված տեսախցիկներ: Սակայն անհայտ է մնում, թե ով եւ ինչ նպատակով է թակարդ ստեղծել փոխկանցլերի համար: