Նյու Յորքի ոստիկանության սպան կալանավորվել է մարդասպան վարձելու փորձի համար, որպեսզի սպանի նախկին ամուսնուն եւ իր սիրեցյալի դեռահաս դստերը, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով մեղադրական կողմին: 

34-ամյա Վալերիա Ցիցինելլիին անհապաղ կալանավորել են առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:

Նրան ձերբակալել են ՀԴԲ գործողության արդյունքում, որի գործակալը վարձու մարդասպան է ձեւացել եւ կեղծել նրա նախկին ամուսին Իսայի Կարվալյոի սպանությունը:

Նշվում է, որ այս գործի հետաքննությամբ զբաղվում են Նյու Յորքի ոստիկանության Ներքին գործերի բաժինը եւ ՀԴԲ-ն:

Այն բանից հետո, երբ մարդասպանը կատարել է «գործը», նա «եւ ցուցակում» ավելացրել է նաեւ իր սիրեցյալի դստերը, որի անունը չի նշվում: Կնոջ հրեշավոր արարքի շարժառիթների մասին չի հաղորդվում: