Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մայիսի 26-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում աջակցել է լեհական ընդդիմությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես՝ որպես հայր եւ պապիկ, պետք է մի բան ասեմ՝ դուք չեք կարող ձեր երեխաների եւ թոռների ճակատագիրը նրանց ձեռքերում թողնել»,- ասել է նա՝ խոսելով Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության մասին:

«Մեր երեխաներն ու թոռները մեզ դա չեն ների»,- հավելել է Դոնալդ Տուսկը:

«Վերջ տվեք կասկածներին եւ վախերին, մտավախության որեւէ հիմք չկա: Կիրակի օրը մենք պարզապես կգնանք եւ կընտրենք Լեհաստանն ու Եվրոպան՝ այն արժեքները, որոնք ունենք այսօր»,- հայտարարել է ԵԽ նախագահը:

ԵԽ-ն ԵՄ միակ ընտրական ինստիտուտն է: ԵԽ հերթական ընտրությունները կկայանան մայիսի 23-26-ը: Կընտրվեն ԵԽ 705 անդամներ, հաշվի չեն առնվի Մեծ Բրիտանիայի պատգամավորական մանդատները: