Հյուսիսային Իռլանդիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի՝ հաջակցություն միասեռական ամուսնությունների, հաղորդում է Fox News-ը:

Բելֆաստում ցուցարարները պնդում են, որ միասեռական զույգերը եւս ունեն իրավունքներ, ինչպես Մեծ Բրիտանիայի տարածքում, որտեղ օրինականացրել են միասեռական ամուսնությունները:

Հեռուստաալիքը նշում է, որ Հյուսիսային Իռլանդիայում միասեռական ամուսնությունների օրինականացման համար խոչընդոտ է հանդիսանում երկրի կաթոլիկ-բողոքական ղեկավարությունը, որը 2 տարի շարունակ պայքարում է տվյալ օրենքի ընդունման դեմ: