ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ քաղաքացիները երթ են սկսել Ազատության հրապարակից: 

Ցուցարարները հասան գլխավոր դատախազության մոտ, որտեղ կոչեր հնչեցրին, ապա վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ շարունակում են իրենց ելույթները։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: