Ավստրալիայի իշխող կոալիցիան հաղթել է երկրի գլխավոր ընտրություններում, հաղորդում է Fox News-ը:

Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորթենը դիմել է իր աջակիցներին.

«Գիտեմ, որ ձեզ համար ցավալի է, ինձ համար նույնպես: Եւվ զուր հույսեր չտածելով… ակնհայտ է, որ լեյբորիստները չեն կարող հաջորդ կառավարությունը ձեւավորել: Ազգային շահերից ելնելով՝ զանգեցի Սկոթ Մորիսոնին, որպեսզի շնորհավորեմ»,- ասել է նա:

Ըստ կանխատեսումների՝ լիբերալները խորհրդարանի Ստորին պալատում 151 տեղերից 74 տեղն են զբաղեցրել, 65 տեղ կհասնի լեյբորիստներին, իսկ մյուս 12 տեղի ճակատագիրն անհայտ է: