ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանությունը 50 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են հերոինի պատճառով մարդկանց մահվան մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Իրավապահները ռեյդեր են սկսել: Եւվս 9 մարդ ձերբակալվել է թմրավաճառների հետ կապ ունենալու մեղադրանքով:

Ոստիկանությունը հայտնել է 8 ունցիա հերոինի բռնագրավման մասին:

Ոստիկանության խոսքով՝ հետաքննությունը սկսվել է սեպտեմբերին եւ մինչ օրս շարունակվում է: