Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում հայտարարել են, որ նահանգում երկար տարիներ ի վեր առաջին անգամ վագրերի պոպուլյացիայի աճ է գրանցվել, հաղորդում է The Guardian-ը:

Նշվում է, որ անցած շաբաթ նահանգի տարածքում առնվազն 11 վագրի ձագ է նկատվել:

Հաղորդվում է նաեւ, որ այս տարի Մադհյա-Պրադեշում 14 վագր է սպանվել, եւ «վագրերի նահանգ» կոչվող տարածքը կորցրել է իր նախկին համբավը:

2014 թվականին նահանգի տարածքում 308 վագր կար, սակայն նույն վիճակագրության համաձայն՝ 2016 թվականի հունվարին 97 վագր է սատկել, որոնց մեծ մասը սպանվել է որսագողերի կողմից: