Ճապոնացի Մասաո Մացումոտոն, որն իր տիկնոջ հետ միասին զբաղեցնում էր Գինեսի ռեկորդների գրքում պատվավոր առաջին հորիզոնականը որպես աշխարհում ամենատարեց զույգ, կյանքից հեռացել է Տակամացու քաղաքում, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը:

Տղամարդու մահվան պատճառը սրտային անբավարարությունն էր. մահվան պահին նա 108 տարեկան էր:

Զույգի ընդհանուր տարիքը գերազանցում էր 210 տարեկանը, Մասաոն եւ Միյակոն միասին ապրել են 81 տարի եւ 201 օր:

Աշխարհում ամենատարեց զույգի կարգավիճակը նրանք ստացել էին 2018 թվականին, երբ սահմանել էին նոր ռեկորդ նախկին զույգի նկատմամբ՝ 57 օրվա տարբարությամբ: