Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել Մեքքայում անցկացնել արտակարգ հանդիպում, որին կմասնակցեն Արաբական պետությունների լիգայի եւ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկրները Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով SPA-ին:

«Երկու սրբատեղիների պահապանը հրավիրել է իր եղբայրներին՝ արաբական երկրների առաջնորդներին, մասնակցելու երկու արտակարգ հանդիպումներին հունիսի 30-ին Մեքքայում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 30-ին Սաուդյան Արաբիայում հայտնել են Օմանի ծոցում երկու նավթային տանկերների վնասվելու մասին ԱՄՆ-ի՝ Իրանի կողմից առեւտրային նավերի վրա հարձակվելու վտանգի մասին նախազգուշացումից կարճ ժամանակ անց: Եւս երկու առեւտրային նավ տուժել է նույն օրն ԱՄԷ-ի Ֆուջեյրա շրջանում՝ աշխարհի խոշորագույն նավթային նավահանգիստներից մեկում:

Փորձագիտական խմբի նախնական եզրակացությունների համաձայն՝ այդ միջադեպին մասնակից են եղել Իրանի իշխանությունները: Հարձակման հետաքննությունը շարունակվում է: