Հայաստանի 63 համայնքների թվով 145 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 22 ամպ, կատարվել է 23463 կրակոց: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Մայիսի 18-ին, ժամը 20:17-ից մինչև 20:29-ը Արագածոտնի մարզի Կոշ, Եդեսիա, Ղազարավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքում տեղակայված թվով 8 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 619 կրակոց:

Ժամը 20:04-ից մինչև 20:16-ը Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, Արտամետ համայնքների տարածքում տեղակայված 17 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1648 կրակոց:

Ժամը 19:45-ից մինչև 19:56-ը Արմավիր մարզի Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ համայնքների տարածքում տեղակայված թվով 8 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 592 կրակոց։

Ժամը 19:37-ից մինչև 20:32-ը Շիրակի մարզի Մանթաշ, Սպանդարյան, Մեղրաշատ, Ազատան, Բայանդուր, Գեղանիստ, Գետք, Լուսակերտ, Ողջի, Մեղրաշեն, Շիրակավան, Վահրամաբերդ, Կապս, Բյուրակն, Արևիկ համայնքների տարածքում տեղակայված թվով 28 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3140 կրակոց:

Ժամը 19:25-ից մինչև 19:39-ը Արմավիր մարզի Արգինա, Բագարան համայնքների տարածքում տեղակայված թվով 10 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 833 կրակոց:

Ժամը 19:02-ից մինչև 20:12-ը Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Լուսակն, համայնքների տարածքում տեղակայված թվով 8 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1166 կրակոց:

Ժամը 19:01-ից մինչև 19:12-ը Արմավիր մարզի Արգինա, Եղեգնուտ, Արտաշար համայնքների տարածքում տեղակայված թվով 9 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 678 կրակոց:

Ժամը 18:20-ից մինչև 18:35-ը Շիրակի մարզի Հայկավան համայնքի տարածքում տեղակայված թվով 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 360 կրակոց:

Ժամը 18:08-ից մինչև 18:23-ը Վայոց ձորի մարզի Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Գետափ, Մոզրով համայնքների տարածքում տեղակայված թվով 7 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 706 կրակոց:

Ժամը 16:47-ից մինչև 17:38-ը Լոռու մարզի Այրում, Ճոճկան, Շնող համայնքների տարածքներում տեղակայված 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2700 կրակոց: Նույն ամպի վրա ներգործություն է իրականացվել և վնասազերծվել նաև Տավուշի մարզի Բագրատաշեն, Պտղավան համայնքներում տեղակայված 5 գազագեներատորային կայանքներից, կատարվել է 1600 կրակոց:

Ժամը 16:28-ից մինչև 18:07-ը Շիրակի մարզի Ազատան, Բայանդուր, Գեղանիստ, Գետք, Լուսակերտ, Մայիսյան, Մեղրաշեն, Շիրակավան, Ղարիբջանյան, Քեթի համայնքների տարածքներում տեղակայված թվով 20 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 8160 կրակոց:

Ժամը 16:07-ից մինչև 16:22-ը Շիրակի մարզի Մայիսյան, Քեթի, Վահրամաբերդ, Կապս համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1000 կրակոց:

Ժամը 15:33-ից մինչև 15:39-ը Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի տարածքում տեղակայված թվով 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:

Ժամը 15:27-ից մինչև 16:36-ը Լոռու մարզի Ծաթեր, Կուրթան համայնքներում տեղակայված թվով 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 161 կրակոց: