Իրավապահ մարմինները հայտնել են, որ ինչ-որ մեկը գողացել էր տրանսպորտի նախարարության Կալիֆոռնիայի դեպարտամենտից շտատիվը, այնուհետեւ վերգետնյա անցումից նետել այն Սակրամենտո ավտոճանապարհի վրա, հաղորդում է Associated Press.-ը:

Արդյունքում շտատիվն ընկել էր անցնող ֆուրգոնի վրա եւ վնասել մեքենայի ուղեւորի թոքը:

Ֆուրգոնի վարորդ Թիմ Պեյջը պատմել է KCRA-TV հեռուստաալիքին, որ նա առավոտյան երթեւեկում էր ավտոճանապարհին, երբ նրա ֆուրգոնի դիմապակու մեջ մխրճվել է կարմրադեղին շտատիվը:

Ֆուրգոնի ուղեւորը ողջ է մնացել, սակայն ստացել է բավականին ծանր մարմնական վնասվածքներ. կոտրվել են նրա կողերն ու մասամբ ծակվել է թոքը:

Ոստիկանությունում հայտնել են, որ 32-ամյա կասկածյալը ձերբակալվել է, եւ այժմ նրան սպառնում է մեղադրանք կանխամտածված սպանության համար: