Ավստրալացի քաղաքական գործիչ Ֆրեյզեր Էնինգը, որը մեղադրել էր մահմեդականներին Քրայսթչերչում մզկիթների վրա հարձակում գործելու մեջ եւ ներկայացել իմիգրացիայի դեմ, վերջին ընտրությունների արդյունքում զրկվել է խորհրդարանում իր պաշտոնից, հաղորդում է Independent-ը:

9News network-ի հաղորդմամբ, Ավստրալիայում խորհրդարանական ընտրություների արդյունքում Պահպանողական կուսակցության մանդատներից մեկը կրճատվել էր, եւ խորհրդարանից հեռացվել էր այդ կուսակցության անդամ Էնինգը:

Լիբերալ կուսակցության անդամ Թրենթ Ցիմերմանը հայտարարել է, որ դա «այդ ընտրությունների ամենամեծ արդյունքներից մեկն էր»:

Հիշեցնենք, որ նորզելանդական մզկիթներում ողբերգական դեպքերից հետո Էնինգը մեղադրել էր տեղի ունեցածում հենց մահմեդականներին: Թշնամական հայտարարությունն առաջացրել էր մոտակայքում գտնվող դեռահասի զայրույթը, որն արդյունքում ձվով հարվածել էր քաղաքական գործչի գլխին անմիջապես հարցազրույցի ժամանակ: