Խստորեն դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի նկատմամբ մի քանի փողոցային դուրսպրծուկների կողմից իրականացված խուլիգանական արարքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

 «Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն, և ինչպես համացանցում էր անպատժելի, այնպես էլ իրականությունում...

Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական...

Փաշինյանը նախանձելի վիճակում չէ...

Նա ղեկավարում է մի երկիր, որի սոված ժողովուրդը իր իսկ ապիկար կառավարման շնորհիվ դարձավ նաև իրարատյաց ու միմյանց թշնամի։

Սրանից կործանում կես քայլ է...»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին,  Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։