Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը, եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում։ Այսպիսի հարցադրումներով ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Իրավաբանի կիրակնօրյա մտորումներ. . . .

Համաձայն ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության, 2008թ. նախագահական ընտրություններում տապալվել է Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգը։

Քանի որ Հայաստանի քրեա-իրավական տեսությունն ու պրակտիկան չունեն այս հանցակազմով կատարված գիտական հետազոտություններ, առավել ևս քննված քրեական գործեր, ինձ, որպես իրավաբանի, երկու հարց է հետաքրքրում.

1. Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը;

2. Եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ՀՀ սահմանադրական կարգի վերականգնումը։

Հ.Գ. Հարցերը կրում են բացառապես իրավագիտական նշանակություն, վերաբերվում են հատկապես իրավաբաններին։

Հ.Գ. 2 Կարծում եմ դատախազությանն այս հարցում կարող է օգնել «սահմանադրական կարգի տապալման» ոլորտում մասնագիտացած Վահե Գրիգորյանը»։