Եգիպտոսի Նոր ազգային թանգարանի մոտակայքում պայթյուն է որոտացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ալ Արաբիա»-ին:

Հեռուստաալիքի հաղորդմամբ, վիրավորվել է 14 մարդ: Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է զբոսաշրջիկների ավտոբուսի հարեւանությամբ:

Թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերի համալիրից ոչ շատ հեռու: