Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան։

Հրապարակում հնչում են երգեր, հիմնականում՝ ազգային ազատագրական։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ վարչապետ», «դմփ-դմփ-հու», «Մենք ենք տերը մեր երկրի»։

Հավաքին այս պահին փոքրաթիվ մարդիկ են մասնակցում։