Գերմանիան պատրաստվում է վերադարձնել Նամիբիային 15-րդ դարի արտեֆակտը, որը ստացել է «Քարե խաչ» անունը, հաղորդում է CNN-ը:

Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյութերսը հայտարարել է, որ այդ քայլով Գերմանիան ճանաչում է իր գաղութային անցյալը:

«Դա հստակ նշան է, որ մենք ձգտում ենք վերագնահատել գաղութային անցյալը»,-նշել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտեֆակտի բարձրությունը 3.5 մետր է: Այն տեղադրվել էր Նամիբիայի ափերի մոտ ժամանած պորտուգալացի հետազոտող Դիոգո Կաոյի կողմից 1498 թվականին: Քարե խաչը ծառայում էր որպես ուղենիշ:

Արտեֆակտը յուրացվել էր Գերմանիայի կողմից 1893 թվականին, երբ Նամիբիայի տարածքը դարձել էր Գերմանական կայսրության մաս, եւ ներկայումս գտնվում է Բեռլինի Պատմության թանգարանում:

Նամիբիայի իշխանությունները պաշտոնապես խնդրել էին վերադարձնել արտեֆակտը 2017 թվականի հունիսին:

Ընթացիկ տարվա օգոստոսին Գերմանիայի մշակույթի նախարարը թանգարանի ղեկավար Ռաֆայել Գրոսի հետ միասին կվերադարձնեն Քարե խաչը հայրենիքին: