Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:Եգիպտոսում Գիզայի Ազգային թանգարանի մոտակայքում ռումբ է պայթել։ Այ տեղեկությունը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիեթրյան իր էջում։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, Եգիպտոսի Նոր ազգային թանգարանի մոտակայքում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով, վիրավորվել է 14 մարդ։ Տուժողները Հարավաֆրիկյան հանրապետության և Եգիպտոսի քաղաքացիներ են։