Հանրահայտ «Գահերի խաղ» սերիալից Ջոն Սնոուի հերոսի կերպարանքով արծաթե արձանիկն առաջիկայում կհանձնվի ֆանտաստիկ տիեզերքի հեղինակ Ջորջ Մարտինին, հաղորդում է Life-ը:

Այսպես կոչված «ժողովրդական Օսկարի» հեղինակները Յակուտիայից սերիալի եւ գրքի հեղինակի երկրպագուներն են:

«Օրերս մենք կապ ենք հաստատել նրանց հետ, եւ նրանք համաձայնել են փոխանցել արձանիկը հենց Ջորջ Մարտինին»,- YSIA.RU պորտալին հայտնել է գաղափարի հեղինակներից Տատյանա Եգորովան՝ վկայակոչելով գրողի օգնական Ջենիֆեր Սեւերանսին:

Նշվում է, որ արձանիկը պատրաստված է 925 հարգի արծաթից, իսկ արձանիկի անձրեւանոցը՝ պողպատից: Տակդիրը պատրաստված է մամոնտի ոսկրից, իսկ սուրը՝ օբսիդիանից:

Յակուտիայից առաջին «ժողովրդական Օսկարը» հանձնվել էր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին 2016 թվականի մարտին: Առաջիկայում Յակուտիայի կրեատիվ թիմը մտադիր է ստեղծել այդպիսի երրորդ մրցանակը: Իսկ ով կդառնա դափնեկիրը, դեռեւս հայտնի չէ: