Երկիրը ունի ղեկավար, որը Արմեն Սարգսյանն է, եւ նա, ըստ Սահմանադրության ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վաղը բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։

ՀՀ Սահմանադրություն 
Հոդված 49.
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: