Կիրակի Շվեդիայի արեւելքում «Կոլմորդեն» զվարճանքների զբոսայգու այցելուները գրեթե մեկ ժամ անցկացրել են «ամերիկյան բլուրներ» կոտրված կարուսելի վրա՝ սպասելով տարհանմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Expressen պարբերականին:

Հայտնի է, որ կարուսելը կանգ էր առել անվտանգության համակարգի սենսորների ակտիվացման պատճառով: Զբոսայգու ներկայացուցիչը չի կարողացել նշել, թե քանի մարդ է մնացել ատրակցիոնի վրա, սակայն հայտնի է, որ միաժամանակ այդտեղ կարող է գտնվել 48 մարդ:

Wildfire ատրակցիոնը փայտից պատրաստված աշխարհում ամենամեծ «ամերիկյան բլուրներն» են: Ատրակցիոնի բարձրությունը կազմում է ավելի քան 140 մետր: