Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Դրանից տուժելու են բացառապես այն անձինք, ովքեր արդարություն են որոնում...

Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական իրական պատերազմի առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը...

Խնդրում եմ լինել ողջամիտ...»,- գրել է պատգամավորը: