Լուրջ քաղաքական գործընթացից առաջ յուրաքանչյուրը դիրքավորվում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բայց 2018 թվականի մարտի 31-ից էլ, ապրիլ-մայիսից էլ 99 տոկոսիդ կոորդինատները գիտենք:

Անկեղծ մտահոգություն հայտնողներին էլ ասեմ, որ ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, այս անգամ էլ ժողովուրդը մնալու է օրենքի սահմաններում: Ժողովուրդը սովորել է պաշտպանել և իրացնել իր սահմանադրական իրավունքները: ԴՈՒԽՈՎ»,- գրել է նախարարը