Քիչ առաջ ոստիկանների կողմից արձանագրություն կազմվեց, ըստ որի՝ Վիտալի Բալասանյանն ու նրա հետ եղած անձը չեն թույլատրել, որ ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խուզարկեն իրենց մեքենան։

Վիտալի Բալասանյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացին իրավունք ունի չթույլատրել մեքենայի խուզարությունը, եթե չկա դատարանի համապատասխան որոշում։

Նրանք հեռացան տարածքից։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևանի Ավան վարչական տարածքում՝ «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ, ոստիկանները կանգնեցրել էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով: Սակայն Բալասանյանը թույլ չէր տվել խուզարկություն կատարել՝ պահանջելով Դատարանի համապատասխան որոշում։