ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ, բայց հաստատել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել։

«Ես թույլ չեմ տա Իրանին միջուկային զենք ստանալ»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։

«Ես չեմ ուզում պատերազմել։ Բայց լինում են իրավիճակներ՝ Իրանի նման, երբ չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ. դա պարզապես չի կարելի թույլ տալ»,- ասել է նա։ Թրամփը նաեւ նշել է, որ կցանկանար խուսափել պատերազմի հետ կապված ծախսերից։ «Ես այն մարդը չեմ, ով ցանկանում է  պատերազմի մեջ մտնել, որովհետեւ պատերազմը վնաս է հասցնում, պատերազմը մարդկանց է սպանում»,- նշել է նա։

Թրամփը նորից իրանցիներին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես դուրս եմ եկել Իրանի հետ միջուկային գործարքից, ես պետք է ասեմ, որ պատկերացում չունեի, որ նա նույնպես կհրաժարվի։ Դա լիովին ամայացրել է երկիրը տնտեսության տեսակետից»,- նշել է նա։