Նախօրեի գիշերը Տաջիկստանի արեւմուտքում, խիստ ռեժիմի գաղութում խռովություն է բռնկվել, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ին https://ria.ru/ արդարադատության փոխնախարար, Տաջիկստանի պատիժների կրման գլխավոր վարչության պետ Մանսուրջոն Ումարովը։

Զոհվել է 39 բանտարկյալ։ Նրա խոսքով՝ «նրանցից ութի հետ հաշվեհարդար են տեսել իրենք՝ բանտարկյալները»։ Խռովության ժամանակ զոհվել է նաեւ երեք պահապան։

Գաղութը գտնվում է Վահդաթ քաղաքում՝ Դուշանբեից 15 կիլոմետր հարավ-արեւելք։ Այնտեղ պահվում է մոտ 1500 բանտարկյալ։